Աշխատանք մեզ մոտ
Մեր Կազմակերպության նպատակների իրագործմանն օժանդակելու համար մենք փնտրում ենք արհեստավարժ և նվիրված մասնագետների թիմ: Եթե Ձեզ համարում եք այդպիսին և ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրական տվյալները (CV) hr@mogo.am էլեկտրոնային հասցեով։
Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ
Աշխատանքի նկարագիր
Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետը հիմնականում պատասխանատու է հաճախորդների և վարկառուների հարցումներին պատշաճ և սիրալիր պատասխանելու, ուղղորդելու, Կազմակերպության պրոդուկտ/ների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար:
Աշխատանքային պարտականություններ/գործառնություններ
- Պատասխանել Կազմակերպության գործունեությանն ուղղված հարցումներին՝ մուտքային զանգեր, էլեկտրոնային նամակներ, սոց ցանցերին ուղղված փակ հարցումներ՝ գրավոր զրույցների ձևով;
- Ընդհանուր տեղեկատվություն տրամադրել Կազմակերպության պրոդուկտների վերաբերյալ;
- Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ կերպով պատասխանել նրանց հարցումներին, սիրալիր կերպով լուծումներ առաջարկել նրանց խնդիրներին, հարցումներին;
- Տեղեկատվություն տրամադրել վարկառուին վերջինիս ընթացիկ վճարման գումարի չափի մասին;
- Իր գործունեության և տեղեկատվության շրջանակներից դուրս վարկառուի հարցերի դեպքում՝ զանգն ուղղորդել համապատասխան մասնագետին;
- Կատարել ելքային զանգեր, պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու համար;
Իր պարտականությունների շրջանակներում իրականացնել այլ գործառույթներ՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:
Պահանջվող գիտելիքներ/որակավորումներ/հմտություններ
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր լեզուների իմացություն;
- Հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ, MS Office-ի գերազանց իմացություն;
- Հաճախորդների սպասարկման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսական ինստիտուտների աշխատանքային սկզբունքների իմացություն;
- Խնդիրները և իրավիճակները համակարգված և համակողմանիորեն ձևով վերլուծելու կարողություն;
- Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու, լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Դիմելու ընթացակարգ
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն hr@mogo.am էլ.փոստի հասցեով՝ Subject դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք։ Դիմումները ընդունելու վերջնաժամկետը՝ 06․03․20թ․:
Անգրավ վարկերի հետ աշխատանքի վարչության «HARD» թիմի մասնագետ
Աշխատանքի նկարագիր
Անգրավ վարկերի հետ աշխատանքի վարչության "Hard" թիմի մասնագետը պատասխանատու է ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների վարկերի հավաքագրման համար:
Աշխատանքային պարտականություններ/գործառնություններ
Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ, աշխատանքների իրականացում "Hard" ռեժիմում` հանդիպումներ, այցելություններ, բանակցություններ;
Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկում;
Ժամկետանց պարտավորությունների վերադարձման ուղիների մշակում, ներդրում:
Անգրավ վարկերի հետ աշխատանքի վարչության պետի հանձնարարությամբ իր գործառույթների շրջանակներում այլ պարտականությունների իրականացում:
Պահանջվող գիտելիքներ/որակավորումներ/հմտություններ
Բանկային / վարկային օրենսդրության իմացություն
Համակարգչային գիտելիքներ, MS Office-ի գերազանց իմացություն
Հայերեն լեզվի գերազանց տիրապետում:
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավունքի ոլորտում
Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ
Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն
Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ
Վերլուծական դատողություն
Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Դիմելու ընթացակարգ
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն ՝ hr@mogo.am էլ.փոստի հասցեով՝ Subject դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:Դիմումները ընդունելու վերջնաժամկետը՝ 01․04․20թ․: